«Հրապարակ». Հայկ Խանումյանը հյուրանոցի անվան տակ 19,5 մլն դրամ գումարի հափշտակության կնքահա՞յրն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Արցախի դատախազությունը հաղորդեց, թե տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Տեղեկացանք, որ խոսքն Արցախի «Սոֆիա» հյուրանոցի մասին է, որի սեփականատերը Դուբայի Սեյրանն է։
Սակայն խնդիրն այստեղ ո՛չ հյուրանոցն է, ո՛չ էլ սեփականատերը, քանի որ պետությունն ինքն է տեղահանվածներին բաշխում հյուրանոցներում, և ԱՀ տարածքային կառավարման նախարարությունն ամենամսյա հսկողություն, ստուգայցեր է իրականացնում։ Հիշեցնենք, որ սույն նախարարության ղեկավարը երբեմնի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան