«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից, հազվադեպ է մեծ հավաքներ կազմակերպում, հիմնականում շփվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։ Զուգահեռ, իշխանական թիմում ձևավորված թիմ-խմբավորումներն են ամրանում, և նրանց միջև առկա հակասությունները խորացել են այն աստիճան, որ իրար ուղղակի ատում են։
Փաշինյանն էլ իր հերթին է մատաղացու թիրախներ ընտրում, նա հասկանում է, որ նախկինների զոհաբերության ծեսերով այլևս հնարավոր չէ վարկանիշ բարձրացնել: Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի թիրախում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և առաջիկայում խնդիր է դրված փչացնել ու չեզոքացնել նրան, հնարավոր է անգամ աղմկոտ բացահայտումների միջոցով։
Ի դեպ, Ավինյանը Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի, և չի բացառվում, որ իր առանձին խաղը սկսի` սեփական կուսակցություն հիմնի և հայտ ներկայացնի։
Բայց այս պաշտոնը Փաշինյանը խոստացել է Խաչատուր Սուքիասյանին, և նա հակված չէ թույլ տալու, որ սեփական դիմագիծ ունեցող Ավինյանը նման բարձր պաշտոնի հավակնի: Երկրորդ Հայկ Մարության չի կարող հայտնվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան