Ղրիմի պատասխանը Էրդողանին
Մոսկվայի վրա ոչ բարեկամական հարձակումները կարող են թանկ նստել Անկարայի համար, և նման օրինակներն արդեն շատ են պատմության մեջ։ Այս մասին գրում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը՝ վկայակոչելով Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելին։
Նա այսպես է մեկնաբանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին ելույթը, որը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին, ներառյալ բռնակցված թերակղզու, և կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար:
«Էրդողանը կարող է անձամբ գալ Ղրիմ և տեսնել, թե ինչպես է ապրում և զարգանում բազմազգ Ղրիմը, որտեղ երաշխավորված են բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ Ղրիմի թաթարների հավասար իրավունքները», - շեշտել է Գեմպելը՝ հավելելով, որ Անկարան «քայլում է նույն փոցխի վրա»:
Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ղրիմում անցկացված ընտրությունները իրավական ուժ չունեն: Կրեմլն այն անընդունելի է անվանել:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն ցավում է Ղրիմում ընտրություններում Թուրքիայի դիրքորոշման համար
- Թուրքիայի ԱԳՆ․ Ղրիմում Ռուսաստանի ընտրությունները Թուրքիայի համար «իրավական վավերականություն» չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան