22․09․2021․ Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն , որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
ԱԻՊԾ-ն նաև հիշեցնում է, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին