Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտարարել է COVID-19-ի տարածման հնարավոր նոր օջախի մասին
Երեքշաբթի օրը Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլոնցզյան նահանգի Հարբին քաղաքի վարչական կենտրոնում հայտնաբերվել է ներքին կորոնավիրուսային վարակի երեք նոր դեպք: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Վարակի տարածումը կանխելու համար քաղաքի իշխանությունները մեկ շաբաթով փակել են մանկապարտեզները, դպրոցները, կինոթատրոնները, մարզադահլիճները և սկսել են բնակչության զանգվածային թեստավորման գործողությունները: Բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում խուսափել հասարակական տրանսպորտով երթևեկելուց և դուրս չգալ տներից: Հարբինի մի քանի շրջան հայտարարվել է «վարակի միջին ռիսկի» գոտի:
Մինչ Հարբինում ներքին կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին հայտարարելը, դրա տարածման շրջանը եղել է Ֆուջյան հարավարևելյան նահանգը, որտեղ սեպտեմբերի 10-ից ի վեր գրանցվել է վարակի 418 դեպք, որոնք կապված չեն դրսից «ներմուծված» վիրուսի հետ:
Հեյլոնցզյան նահանգը սահմանակից է ՌԴ-ին և սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի սահմանամերձ շրջանների հետ:
COVID-19-ի համաճարակի բռնկումից ի վեր Չինաստանում գրանցվել է վարակի 95 հազար 851 դեպք, վիրուսից և հարակից հիվանդություններից մահացել է 4 հազար 636 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները