ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին
ՎՏԲ -Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը մասնակցեցին Հայկական գործարար համաժողով 2021-ին: Միջոցառումը կազմակերպել էր Հայ ձեռնարկատերերի ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:Այս մասին տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան Բանկից։
«Համաժողովը հավաքել էր հարյուրավոր գործարարների Հայաստանից և արտերկրից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները: Ֆորումի հիմնական նպատակները դարձան Հայաստանի տնտեսական ներուժի զարգացումը ներդրումների ներհոսքի միջոցով, տարբեր երկրների ձեռնարկատերերի միջև՝ առաջին հերթին Ռուսաստանից, ավելի սերտ տնտեսական փոխգործակցության ստեղծումը, երիտասարդական ձեռներեցության խթանումն ու աջակցությունը, երկխոսության նոր մակարդակի ստեղծումը ամբողջ աշխարհի հայ գործարար համայնքում:
Միջոցառման առանցքային թեմաներն էին Ռուսաստանի և Հայաստանի գործարար համայնքների միջև արդյունավետ հարաբերությունների ձևավորումը և երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը:
Իվան Տելեգինը նշել է. «Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության, գործընկերության և դաշնակցության սկզբունքների վրա, մշակույթի բարի ավանդույթների և հոգևոր մտերմության վրա: Վստահաբար կարող ենք ասել, որ Հայկական գործարար համաժողովը, ստեղծելով տարբեր գործարար համայնքների միջև բաց երկխոսության հարթակ, նպաստում է երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդմանը, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի հաջող իրականացմանը»:
Հայկական գործարար համաժողովն անցկացվում է առաջին անգամ, հետագայում ակնկալվում է այն ավելի ընդլայնել, ստեղծել նոր հնարավորություններ ամբողջ աշխարհի հայ գործարար համայնքի միջև տնտեսական փոխգործակցության ամրապնդման համար: Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ
- ՎՏԲ-Հայաստան. Ակտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր Բանկի 20 վճարային մատանիներից մեկը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին՝ դիպլոմների շնորհման արարողության ժամանակ
- Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան