ԱԱԾ պահեստազորի սպան` Գյումրիի քաղաքապետի թեկնածու
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Զարթոնք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու հայտ է ներկայացրել ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ, Շիրակի մարզում մեր աշխատանքները համակարգող Վարդևան Հակոբյանը: Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն:
«Մենք ողջունում ենք «Գրոմ սեքյուրիթիի» հիմնադիր տնօրենի ակտիվ քաղաքական դիրքորոշումը` գտնելով, որ քաղաքապետի պաշտոնում ծանրակշիռ մասնակցություն կունենա Գյումրին զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, քաղաքում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորելու, անվտանգային մակարդակն ուժեղացնելու հարցերում:
Վարդևան Հակոբյանի ղեկավարած «Գրոմ սեքյուրիթի» ընկերության միջոցով միությունն արդեն իսկ աշխատանքներ է տանում ԱԱԾ պահեստազորում գտնվող ծառայողներին հանրապետությունով մեկ աշխատատեղերով ապահովելու ուղղությամբ:
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր անդամներին կոչ է անում Վարդևան Հակոբյանի օրինակով դրսևորել քաղաքական ակտիվություն և համապատասխան ներուժ ունենալու դեպքում ինքնաառաջադրվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որին մեր կողմից կցուցաբերվի համակողմանի աջակցություն»,- նշված է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող. Առուշ Առուշանյան
- Գորիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ
- «Հայրենիք» կուսակցությունը որոշել է մասնակցել Դիլիջանում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին
- ՀՀԿ-ն ՏԻՄ ընտություններին Գյումրիում կառաջադրի Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը
- ՀՀ ոստիկանության հայտարարությունը՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասով
- Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
- «Հրապարակ». ՏԻՄ ընտրություններին պատրաստվում է նաև «Հայաստան» դաշինքը
- ՏԻՄ ընտրություններ. Առաջադրումներ դեռ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան