Պատվաստված լինելով ինչո՞ւ եք դիմակ կրում. Արա Զոհրաբյանի հարցը՝ Անահիտ Ավանեսյանին
«Պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում, ինչպես նաև որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել հարյուր տոկոսով որևէ բան»,-ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված քննարկման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Վերջինս մի քանի անգամ խուսափում էր պատասխանել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հարցին, թե, լինելով պատվաստված, ինչո՞ւ է նախարարը կրում դիմակ և արդյո՞ք այն չի նշանակում, որ պատվաստվելուց հետո էլ մարդիկ վարակվում են:
Նախարարը հայտնեց, որ «Դելտա» շտամն շատ ավելի վարակիչ է, քան նախկինը և պատվաստվածների շրջանում վարակվելը չի բացառվում:
«Արտադրող երկրներն ամեն մեկն ինքն է որոշում իր քաղաքականությունը՝ ո՞ր պատվաստանյութին տալ նախապատվություն, ո՞ր պատվաստանյութերի գրանցման ի՞նչ աստիճանի վերլուծություն անի ու ո՞ր փուլում թույլ տա այդ պատվաստանյութերի ներկրումը իր երկիր»,-անդրադառնալով կիրառվող պատվաստանյութերի հարցին՝ հայտնեց Ավանեսյանը և հավելեց, որ Հայաստանն առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ հնարավորություն ընձեռել ունենալու այնքան պատվաստանյութի տեսականի, որը թույլ կտա քաղաքացիներին ազատ տեղաշարժվել տարբեր երկրներում։
Նախարարը հաստատեց, որ Հայաստանում տարբերակված վերաբերմունք կա պատվաստանյութերի նկատմամբ։
Անահիտ Ավանեսյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 1-ից մեկնարկող խստացումները նպատակ են հետապնդում կանխարգելելու հիվանդացությունը, նրա՝ առողջությանը հասցրած վնասները, կանխել ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդության ընթացքն և խուսափելու մահերից։
Նրա խոսքով՝ պատվաստանյութերը միշտ կարևոր դեր են խաղացել ու փրկել են վարակներից և մանկական հասակում, և այլ հիվանդությունների առումով։
Ավանեսյանը նշեց, թե խստացումները նպատակ ունեն նաև աշխատանքի վայրում հնարավորինս բացառել վարակի տարածումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան