Արթուր Վանեցյան. Չափազանց կարևոր եմ համարում այս փուլում Հայաստանի բարեկամ երկրների հետ կապերի սերտացումը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, անդրադառնալով տարածաշրջանի վերջին զարգացումներին, գրում է.
«Վերջին օրերին Հայաստանի բարեկամ Իրանի հասցեին Ադրբեջանից տարբեր մակարդակներով հնչում են անընդունելի և սադրիչ հայտարարություններ, արվում են ակնհայտ հակաիրանական քայլեր, որոնք միտված են տարածաշրջանում ապակայունացման հերթական ալիքի և նոր ռիսկերի ու մարտահրավերների ձևավորմանը։
Ադրբեջանում թուրքական կողմի հետ համատեղ անցկացվող պարբերական զորավարժությունները ևս հստակորեն ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն և Անկարան որևէ ցանկություն չունեն իրենց երկարաժամկետ քաղաքականությունը կառուցելու տարածաշրջանային խաղաղության հասնելու տրամաբանության շրջանակներում և ռազմատենչ ծավալապաշտական նկրտումներ ունեն ոչ միայն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների նկատմամբ։
Ուստի չափազանց կարևոր եմ համարում հատկապես այս փուլում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը, դրանց որակական նոր մակարդակի բարձրացումը, միջազգային ասպարեզում համատեղ շահերի տիրույթում միմյանց անվերապահ աջակցության տրամադրումը, ինչն էլ հենց իրական կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ արդար և արժանապատիվ խաղաղության հաստատումը»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը նոր երանգավորում է ստանում
- Բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է․ Իրանագետ
- Իրանի նախագահ․ Ազատությունը չի տեղավորվում օտարերկրյա զորքերի ուսապարկի մեջ
- Իրանագետ. Բաքուն հայտարարում է՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան
- Ստեփան Դանիելյան. Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը պարզ չէ, թե ինչով կվերջանան
- Վարդան Ոսկանյան. Իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է մի քանի բացահայտ ուղերձ