Արմավիրցին հանուն խաղողի հարցի լուծման պատրաստ է ինքնահրկիզման
«Ոչ պաշտոն ենք ուզում, ոչ պարգևավճար, ոչ կուսակցություն ենք, ոչ էլ կուսակցական ենք։ Հիմա դուք մեզ ասեք, ի՞նչ անենք մեր խաղողը»,-կառավարության շեքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արմավիրցի խաղողագործները հարցնում են լրագրողներին։
Նրանք ասում են՝ Արմավիրի այգիներում խողողի բերքի 80 տոկոսը վազերի վրա է, իսկ այդ բերքով պետք է վարկային պարտավորությունները կատարեն։
«Պետության համար ամոթ է, թե չէ ամեն ծայրահեղ քայլի էլ կգնանք։ Պետությանն է ամոթ։ Պիտի գյուլլե՞ն, թող գյուլլեն։ Էլ կորցնելու բան չունենք»,-ասում է 70-ամյա արմավիրցին՝ ավելացնելով, որ պատրաստ է նույնիսկ ինքահրկիզման։
Ի դեպ, մի քանի ժամ կառավարության դիմաց ակցիա իրականացնելուց հետո գյուղացիների խնդիրը լսելու համար նրանց մոտ եկավ Վահան Քերոբյանը։
Նա ասաց, որ պետությունն օգնում է տնտեսվարողներին անտոկոս վարկեր վերցնել, վճարել մթերման գումարները։
«Հազար անգամ ներողություն, իմ թոռը ընդունվել է ժող. ինստիտուտ, երեք օր ժամանակ են տրամադրել, որ 600 հազար դրամ վարձը տան, որտեղի՞ց տամ, ասեք»,-նշեց ակցիայի մասնակիցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան