
Թալիբները համաձայն չեն այն պայմանների հետ, որոնց կատարման դեպքում աշխարհը կճանաչի իրենց կառավարությունը
Պայմանները, որոնցով միջազգային հանրությունը պատրաստ է ճանաչել Աֆղանստանի նոր կառավարությունը, հարմար չեն այն ձևավորած «Թալիբան» շարժման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի հայտարարել է տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլահ Մուջահիդը:
«Մեր կառավարության ճանաչման համար միջազգային հանրության կողմից առաջադրված պայմաններն անընդունելի են»,- նրա խոսքերը մեջբերել է «Sky News Arabia»-ն:
Ըստ «Թալիբան» շարժման ներկայացուցչի՝ այդ պայմանները խախտում են միջազգային իրավունքը:
Մուջահիդն ասել է, որ թալիբները ձգտում են այլ պետությունների հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Նա հավելել է, որ իրենց արմատական շարժումը ՄԱԿ-ին կոչ է արել ընդհանուր լեզու գտնել դիվանագիտական փոխգործակցության համար:
Նրա խոսքով՝ նոր կառավարության ճանաչումն իրենց և Աֆղանստանի ողջ ժողովրդի իրավունքն է:
Թալիբների տեղեկատվության և մշակույթի փոխնախարարը նաև նշել է, որ Աֆղանստանի նոր կառավարության վերաբերյալ միջազգային հանրության արտահայտած բոլոր մտահոգությունները լուծելի են:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբանը թույլատրել է օտարերկրացիներին լքել Աֆղանստանը
- Թուրքիան չի շտապի «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու հարցում
- Թալիբանը հայտարարել է, որ շահագրգռված է ՌԴ-ի, Իրանի և Պակիստանի հետ հարաբերությունների մեջ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին