Թուրքիան պարզաբանում է գտել Ղրիմի վերաբերյալ Էրդողանի խոսքերի մասով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի միացումը Ռուսաստանին ճանաչելու դժկամությունը կապված է ԱՄՆ-ին հաճոյանալու ցանկության հետ, կարծում են թուրքական «Ջումհուրիեթ» թերթի հեղինակները, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության, այդ թվում` «անեքսիայի ենթարկված» Ղրիմի պահպանման կարևորության մասին՝ կոչ անելով ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությանն ուղղված:
Հոդվածում նշվում է, որ թուրքական իշխանությունների վերջին հայտարարությունները «մատնում» են Վաշինգտոնի «ռազմավարական գործընկեր» դառնալու Անկարայի ցանկությունը: Միևնույն ժամանակ, Էրդողանի դիրքորոշումը, ինչպես շեշտեցին լրագրողները, թելադրված է Սպիտակ տան շահերով և անտեսում է Թուրքիայի սեփական շահերը:
Ըստ «Ջումհուրիեթի» հեղինակի՝ երկու երկրների շահերի բախման դեպքում դժվար է խոսել սերտ համագործակցության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը նման հայտարարություններով փորձում է սիրաշահել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին․ Նոտիս Մարիաս
- Ղրիմի պատասխանը Էրդողանին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում