ՌԴ ՊՆ-ն հերքում է օդային սահմանը խախտելու մասին Էստոնիայի հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հերքել է Էստոնիայի՝ ռուսական A-50 ինքնաթիռի երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին հայտարարությունը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»
Ավելի վաղ Էստոնիայի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Ռուսաստանի A-50 ռազմաօդային ուժերը խախտել են Էստոնիայի օդային սահմանը:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է էստոնական կողմի հայտարարությունը ռուսական A-50 ինքնաթիռի կողմից Էստոնիայի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին: Սեպտեմբերի 22-ին A-50 ինքնաթիռի անձնակազմը կանոնավոր թռիչք է կատարել Կալինինգրադի մարզի օդանավակայանից մինչև մշտական տեղակայման կետ»,- ասված է հաղորդագրության մեջ: