Քաղաքական 10:42 23/09/2021 Հայաստան

Վարդան Բալյան. Անմեղսունակ ապուշի կարգավիճակից դուրս գալ է պետք վերջապես

Քաղաքակա վերլուծաբան Վարդան Բալյանը, անդրադառնալով տարածաշրջանի զարգացումներին, գրում է.

«Իրանա֊ադրբեջանական հարաբերություններում վերջին օրերին  լարվածությունն աճում է։

Ինչ֊որ առումով դրանք արդեն հիմա կարելի է բնութագրել որպես ճգնաժամ։ Լրատվամիջոցների մեծ մասը դրությունը բացատրում են սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը պղծող գործողություններով և արտահայտություններով, որոնցով մասին տեղեկատվական հոսքերը ադրբեջանական տիրույթում գերակայում են վերջին օրերին։

Առանձնապես տգեղ էին ծաղրական անդրադարձները, Սոլեյմանիի նկարների այրումը, իրանցի զորահրամանատարի նկարները ԼԳՏԲ դրոշներով զարդարելը, և այլն։ Տեղեկատվական֊քարոզչական դաշտում ադրբեջանցիները իսկական հակաիրանական հիստերիա են բարձրացրել՝ համեմված սպառնալիքներով ու ծաղրանքով։ Բաց տեքստով քամահրական արտահայտություններով բնութագրելով իրանական բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությանը՝ ադրբեջանցիները «խորհուրդ» են տալիս հարավային հարևանին «խելոք« մնալ, այլապես թուրքական աշխարհը ամբողջ ուժով կպատժի «դուրսպրծուկ, իզգոյ մոլլակիատիային»։

Տաք գլուխների պակաս էլ չկա կարծես՝ ակնհայտ կազմակերպված տեղեկատվական գրոհները են դիտարկվում՝ սադրիչ. «վերջապես կբացեն մեր ձեռքերը, ու 40 միլիոն ադրբեջանցիները կունենան իրենց Մեծ Ադրբեջանը, իսկ սրբազան Արազը/Արաքսը այլևս բաժանող գետ չի լինի»։

Կարելի է ժամերով պատմել լեզվակռվի ժանրի ակտիվ մարտական գործողությունների մասին, բայց զուգահեռաբար տեղի են ունենում այլ, շատ ավելի լուրջ ու իրական զարգացումներ, որոնք ուղղակիորեն կապ ունեն մեր անվտանգային  համակարգի հետ։ Հատկանշական է, որ հայկական  տեղեկատվական  դաշտում զարմանալի հանդարտություն է։ Տպավորություն ես ստանում, թե դեպքերը տեղի են ունենում Մեքսիկայի կամ Ուգանդայի սահմանին, ու մեզ հետ որևէ անմիջական առնչություն չունեն։ Իսկ հիմա խորհուրդ կտամ լրջանալ։

Հայտնի է, որ անմիջականորեն մեր  սահմանին և ադրբեջանա֊իրանական սահմանի համարյա ամբողջ երկայնքով Պահապանների կորպուսը կենտրոնացրել է մեծաքանակ զորուժ՝ սպառազինված մի քանի հարյուրի հասնող ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ տանկեր։ Որոշ տվյալներով, սահմանից ոչ շատ հեռու տեղակայված են նաև կամրջակապ մեքենաներ, ինչպես 2020 թվականի պատերազմի օրերին։

Եվ սա ամենը չէ։ Ռազմական ավիացիայից բացի, այդ թվում՝ անօդաչու, Իրանը սահմանին անմիջականորեն մոտ տեղակայել է Ֆաջր֊5 հրթիռային 6 համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգը բերվել է մարտական պատրաստության վիճակի։

Հատկանշական է, որ ադրբեջանցիների պատասխան քայլերը՝ Իրանի հետ սահմանակից գոտում ադրբեջանական բանակի բավականին մեծաթիվ ուժերի տեղակայումով, էլ ավելի են բորբոքել իրանական կողմին։ Այսօրվա միջադեպը իրանական ռազմական ինքնաթիռի, որոշ աղբյուրների հաղորդմամբ, ուղղաթիռի հետ կապված, ևս այդ ժանրից է։ Լարվածությունը աճի միտումներ ունի, ըստ որում, իրանական կողմից որոշակի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ներկա զարգացումները ամենևին ամենևին սպոնտան չեն։ Իրանական հետախուզության տվյալներով Բաքվի համբերությունը  Արցախի շուրջ  ձևավորվող իրավիճակում «սպառվում» էր, և էականորեն մեծացել էր ռազմական էսլալացիայի վտանգը Հայաստանի հետ։ Իրանը տրամադիր չէ ներկա փուլում՝ Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման պայմաններում, հանդուրժել նոր պատերազմ իր սահմաններին։

Երկրորդ, պաշտոնական Բաքուն արդեն բացահայտորեն ընդդիմանում է Մինսկի խմբի ձևաչափում Արցախի հարցով բանակցությունների վերսկսմանը, ինչը իրանական հետախուզության գնահատականով էապես մեծացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը, որը Իրանն այս փուլում ուղղակիորեն գնահատում է որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը։

Երրորդ, իրանական բեռնափոխադրողների նկատմամբ ադրբեջանական վերաբերմունքը Թեհրանը դիտարկում է հայ֊ադրբեջանական հարաբերությունների համատեքստից դուրս, կմանրամասնեմ առանձին գրառումով։

Եվ չորրորդ, որոշակի տեղեկատվական արտահոսքեր՝ ամենևին ոչ պատահական, բնականաբար, վկայում են՝ իրանական հատուկ ծառայությունները տիրապետում են հավաստի տվյալների առ այն, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները անմիջականորեն ներգրավված են Իսլամական հանրապետությունում  իսրայելական Մոսադի հետ օպերացիաներում, այդ թվում՝ վերջերս իրանական միջուկային ծրագրում ներգրավված առանցքային գիտնականներից մեկի նկատմամբ իրականացված մահափորձի մեջ։

Ի դեպ, իրանա֊ադրբեջանական սահմանային գոտում տեղակայվող  զորքերին տեղափոխող մեքենաների մեծ մասի վրա ամենևին ոչ պատահական հենց հակաիսրայելական գրառումներ էին։ Հավելեմ, որ իրանա֊ադրբեջանական սահմանային գոտում Բաքուն արագորեն կազմակերպեց հակաօդային պաշտպանության միջոցների թվի էական ավելացում Իսրայելի օգնությամբ, այս մասին էլ կանդրադառնամ առանձին գրառումով։

Հուսով եմ, էշի ականջում քնած վիճակից դուրս կգանք, ու ժողովրդին հիմար անտեղյակության մեջ չենք թողնի։ Անմեղսունակ ապուշի կարգավիճակից դուրս գալ է պետք վերջապես»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}