Թուրքական «Էնկա» ընկերությունը խզել է Վրաստանի հետ պայմանագիրը. Նամախվանիի ՀԷԿ-ը չի կառուցվի
Թուրքական ENKA Renewables ընկերությունը խզել է պայմանագիրը Վրաստանի կառավարության հետ և 800 միլիոն դոլարի հիդրոէլեկտրակայանը երկրում չի կառուցվի:
ENKA ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պայմանագրի խզման պատճառը դրանում ամրագրված պայմանների խախտումն ու ֆորսմաժորային իրավիճակն է: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
«ENKA Renewables-ը, որում ENKA ŞNŞAAT-ը ունի 90% բաժնեմաս, տեղեկացնում է Վրաստանին, որպեսզի դադարեցվի Նամախվանիի հիդրոէլեկտրակայանի շինարարություն-սեփականություն-շահագործման մասին 2019 թվականի ապրիլի 25-ին ձեռք բերված պայմանագիրը, որի պատճառը պայմանագրում ամրագրված պայմանների խախտումն ու ֆորսմաժորային իրավիճակն է», — ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վրաստանում ամիսներ շարունակ ընթանում էին բողոքի ակցիաներ Ռիոնիի կիրճում ՀԷԿ-ի կառուցման դեմ, որն իրականացնելու էր թուրքական ENKA ընկերությունը: 2020 թվականի հոկտեմբերից Արևմտյան Վրաստանով հոսող Ռիոնի գետի վրա՝ Նամախվանիում սկսվել են ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, որին դեմ են բնապահպաններն ու տեղի բնակիչները, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները: Նամախվանիի ՀԷԿ-ը, ըստ Վրաստանի կառավարության, պետք է լիներ անկախ Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում շարունակվում է թուրքական ընկերության կողմից «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդների ցույցը
- Թուրքական ընկերության կողմից Վրաստանում ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքողներն անցել են վրանային պայքարի
- Վրաստանում կասեցվել է թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի շինարարությունը
- Վրաստանում ցուցարարները պահաջում են չեղարկել թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի շինարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա