Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիի դեմ դատական հայց է ներկայացրել
Դերասան Բրեդ Փիթը նախկին կնոջը՝ դերասանուհի Անջելինա Ջոլիին, մեղադրել է դավադրության մեջ՝ Ֆրանսիայում խաղողի այգու իրենց ընդհանուր ունեցվածքի կեսը վաճառելու փորձի համար։ Այս մասին գրում է «dailymail»-ը, վկայակոչելով Լյուքսեմբուրգի դատարանում ներկայացված հայցը:
Նշվում է, որ 405 հա մակերեսով և ավելի քան 160 մլն դոլար արժողությամբ Chateau Miraval կալվածքում զույգը ամուսնացել է 2014 թվականին:
Փիթի հայցում նշվում է, որ իր նախկին կինը «համակարգված կերպով խանգարում է» իրեն տնօրինել սեփականության իր բաժինը: Դերասանի փաստաբանները նշել են, որ Անջելինան փորձում է վաճառել իր գույքի մի մասը խորհրդանշական գումարով, ինչը նրան կօգնի Փիթին զրկել այն տնօրինելու և շահույթ ստանալու իրավունքից՝ չնայած նախագծում ներդրված ժամանակին և գումարին:
Փիթին մոտ կանգնած աղբյուրը Ջոլիին անվանել է «վրեժխնդիր իրավախախտ»՝ մեկնաբանելով դատարան ներկայացված բողոքը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Փիթը ներկայացրել է շամպայնի իր առաջին տեսակը՝ Fleur de Miraval-ը: Chateau Miraval կալվածքում աճեցված խաղողից վարդագույն գինի ստեղծելու համար պահանջվել է հինգ տարի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան