Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցիացման շուրջ
2021թ․ սեպտեմբերի 16-ին Հայաստանն ու Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են բանակցությունները «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe - the Framework Programme for Research and Innovation) ծրագրին Հայաստանի ասոցիացման շուրջ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ամիսներ տևած բանակցությունները հայկական կողմից վարել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի մասնակցությամբ, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի՝ հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրինությունը։
Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել ասոցիացման համաձայնագրի շուրջ, և երկուստեք հույս հայտնել, որ համաձայնագրի ստորագրման և վավերացման ներքին ընթացակարգերը կհասնեն իրենց ավարտին սահմանված ժամկետներում։
Միանալով վերոնշյալ ծրագրին՝ Հայաստանի Հանրապետությունը կնպաստի Հայաստանում գիտական ներուժի զարգացմանը, մեր գիտական համայնքին տրամադրելով տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին մասնակցելու բազում հնարավորություններ։
«Հորիզոն Եվրոպա» ծրագիրն Եվրոպական միության ամենամեծ ֆինանսավորում՝ 95,5 մլրդ եվրո ունեցող գիտական համագործակցության ծրագիրն է։ Այն փոխարինելու է «Հորիզոն 2020» ծրագիրը, որին Հայաստանը հաջողությամբ մասնակցել է 2016-2020թթ.։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան