ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանն արգելվել է ազատ տեղաշարժվել Ստարսբուրգում Sputnik V-ի պատճառով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի ներկայացուցիչներին արգելվել է ազատ տեղաշարժվել Ստրասբուրգում այն պատճառով, որ Եվրամիությունը չի ճանաչում Sputnik V- ի պատվաստումը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է է ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակության անդամ, հայտնի բժիշկ Վլադիմիր Կրուգլին:
«Երկուշաբթի մեկնարկում է ԵԽԽՎ նիստը Ստրասբուրգում, մեր պատվիրակությանը ծանուցում է եկել, որի համաձայն՝ քանի որ պատվաստված չենք և «կարմիր գոտում» ենք ընդգրկված, կարող ենք տեղաշարժվել միայն հյուրանոցից Խորհրդարանական վեհաժողովի շենք»,- ասել է սենատորը:
Միևնույն ժամանակ թուրքական պատվիրակությունը, որը նույնպես «կարմիր գոտուց» է և պատվաստված է ամերիկյան Pfizer պատվաստանյութով, որևէ սահմանափակման չի ենթարկվել: Նա նշել է, որ նմանատիպ իրավիճակ է Ուկրաինայի ներկայացուցիչների դեպքում:
Բժիշկը նաև տարակուսանք է հայտնել, որ ԱՀԿ-ն ձգձգում է ռուսական պատվաստանյութի գրանցումը, քանի որ Մոսկվան տրամադրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են արտադրություն:
«Սա խտրական պահ է», - ասել է Կրուգլին:
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կսկսվի սեպտեմբերի 27 -ին: Այն կանցկացվի հիբրիդային ձևաչափով: