Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Անկախության օրը
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանդիսավոր տոնակատարությամբ նշել է Անկախության օրը։
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցել են KFOR առաքելության հրամանատարական կազմը, ռազմաբազայի ղեկավարությունը, մոտ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Արարողության ընթացքում ներկայացվել են հայկական պետականության խորհրդանիշները, հայոց պատմությունը, հայկական խաղաղապահ առաքելության գործունեությունը։