Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել Հովհաննես Հովհաննիսյանին
Գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը, ով վերջերս ազատվել է ԵՊՀ մամուլի խոսնակի պաշտոնից, գրում է.
«Հովհաննես Հովհաննիսյան, Դուք Սիվիլնեթի եթերում ասում եք, թե իբր ԵՊՀ֊ում հումոր է պտտվում, որ եթե ինձ փող տային, ես Գևորգ Էմինի և Վահան Տերյանի դեմ էլ կգրեի։ Նույնիսկ նյութական ամենից ծանր ժամանակ ես երբեք փողով ոչ մի տող չեմ գրել։
Եթե 24 ժամվա ընթացքում չապացուցեք, որ ես նույնիսկ մի անգամ փողով գրել եմ, ուրեմն` դա ասողը և տարածողը բ..-ի տղա է»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել օգոստոսի սկզբին:
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլական «բեսպրեդելը» մտավ ԵՊՀ. Գևորգ Էմին-Տերյան
- «Իրավունք». Կառավարության կողմից ստեղծված երեք հոգանոց խումբը մտադիր է ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել Հովհաննես Հովհաննիսյանին