«Տրանսաէրո»-ն սնանկ ճանաչվելու հայցով դատարան կդիմի
«Տրանսաէրո» ավիաընկերությունը մտադիր է դիմել դատարան՝ սնանկ ճանաչվելու հայցով: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: Ընկերության գլխավոր տնօրենն ասել է, որ կդիմի արբիտրաժային դատարան՝ պարտատերերի համար սնանկ ճանաչվելու նպատակով:
Հոկտեմբերի սկզբին ավիափոխադրողին սնանկ ճանաչելու պահանջով դատարան են դիմել «Սբերբանկ»-ը, «Ալֆա բանկը», նմանատիպ հայց է պատրաստվում ներկայացնել նաև ՎՏԲ-ն:
«Տրանսաէրո» ընկերությունը սնանկացման եզրին հայտնվեց թռիչքների պահանջարկի անկման հետևանքով կուտակած մեծ պարտքերի պատճառով, այն ընդհանուր առմամբ կազմում է 250 մլրդ ռուբլի:
Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝
«Տրանսաէրո»-ն հոկտեմբերի 10-ի 38 չվերթ է հետաձգել
«Տրանսաէրո»-ն 114 չվերթ է չեղյալ հայտարարել՝ այդ թվում նաև դեպի Երևան չվերթը
«Տրանսաէրո»-ի ճակատագիրը վարկատուների ձեռքերում է. Սոկոլով
«Տրանսաէրո»-ն 73 չվերթ է չեղյալ համարել, այդ թվում նաև դեպի Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում