Համաչափության, խտրականության սկզբունքի արգելքները խախտված են, և մենք աղմուկ ենք բարձրացնելու. Արա Զոհրաբյան
«Եթե նկատի ունեք հարկադրաբար՝ Ֆիզիկական ներգործությամբ, հակառակ քաղաքացու կամքի բռնել և դեղաչափ ներարկել, ապա ոչ չի կարող»,-պատասխանելով Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ քաղաքացուն պատվաստել պարտադրելու պետության իրավունքի մասին հարցին՝ ԱԺ-ում հայտնեց առողջապահության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և առողողջապահության նախարարի՝ պարտադիր թեստավորված լինելու կամ պատվաստվելու մասին հրամանը:
Արա Զոհրաբյանի խոսքով՝ առողջապահության նախարարի հրամանով պարտավորություններ է սահմանված գործատուի և աշխատողի համար, իսկ Սահմանադրությամբ երաշխավորված է համաչափության սկզբունքը, որն, ըստ նրա, չի պահպանվում:
Փաստաբանների պալատեի նախագահը պնդեց, որ այդ հրամանի մեջ տարբերակված մոտեցում կա պատվաստված աշխատողի և չպատվաստվածի միջև, քանի որ պատվաստված աշխատակցից չի պահանջվում ՊՇՌ թեստ, այն դեպքում, երբ Առղջապահության նախախարն էլ հաստատեց, որ պատվաստվածն էլ է վարակում:
Ըստ Զոհրաբյանի՝ պատվաստվածից չպահանջելով ՊՇՌ թեստ՝ պայման է ստեղծվում, որ նա վարակակիր լինի և վարակի ՊՇՌ թեստով աշխատանքի եկած աշխատակցին:
Նա հարց տվեց, թե արդյո՞ք խտրական վերաբերմունք չի դրսևորվում պատվաստվածների և չպատվաստվածների միջև, քանի որ պատվաստված լինելը չի կտրում վարակվելու շղթան:
Փոխնախարար Սուրեն Գրիգորյանը պնդեց, որ ոչ դիմակ կրելը, ոչ ՊՇՌ թեստը և ոչ էլ պատվաստվելն 100%-ով չի կտրում վարակման շղթան:
«Երբ որ մենք խոսում ենք վարակման շղթա կտրելուց՝ մենք խոսում ենք այդ միջոցի՝ հավանական շղթա կտրելու մասին»,-հայտնեց Գրիգորյանը և պնդեց, որ առողջապահության նախարարի հրամանի բոլոր սահմանափակումները համաչափ են:
Արա Զոհրաբյանը պնդեց, որ նախարարի հրամանում տարբերակված մոտեցում կա պատվաստվածի և ոչ պատվաստվածի հանդեպ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ չպատվաստվածի նկատմամբ պատժիչ քաղաքականություն է դրված առողջապահության նախարարի հրամանի տողատակերում:
«Մարդու իրավունքի սահմանափակում եմ տեսնում, համաչափության, խտրականության սկզբունքի արգելքները խախտված են, և մենք այստեղ արդեն աղմուկ ենք բարձրացնելու»,-հայտնեց Փաստաբանների պալատի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Պատվաստված լինելով ինչո՞ւ եք դիմակ կրում. Արա Զոհրաբյանի հարցը՝ Անահիտ Ավանեսյանին
- Հայաստանի բնակչության 7 %-ն արդեն պատվաստվել է, իսկ 93 %-ը պարտադրանքի դաշտում է. Թագուհի Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան