Արմավիրում ընկերություններից մեկը խաղող չի մթերում, որով էլ պայմանավորված՝ իրավիճակը բարդացել է. մարզպետ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախօրեին հանդիպել է խաղողագործների հետ, նրանց ներկայացրել մթերման գործընթացում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված կառավարության հետ համատեղ Արմավիրի մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։
Մարզպետը նախ տեղեկացրել է, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարում մարզում առկա է տեխնիկական խաղողի 4500 հա բերքատու այգի՝ 80-85 հազար տոննա բերքատվությամբ:
Ըստ նրա, մարզում այժմ խաղողի մթերում է իրականացնում գործող յոթ ընկերությունից 6-ը, բացառությամբ՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի Ամասիայի մասնաճյուղի, որով էլ պայմանավորված՝ իրավիճակը բարդացել է:
Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ սեպտեմբերի 20-ի դրությամբ մթերվել է 28 հազար 188 տոննա խաղող: Մթերում իրականացնող ընկերությունները, ընհանուր առմամբ, պատրաստ են մթերելու շուրջ 60-65 հազար տոննա խաղող: Այժմ խնդիր է առաջել խաղողի բերքի՝ մնացյալ 20 հազար տոննայի մթերումը կազմակերպելու հարցում, որի ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարության և համապատասխան համայնքապետարանների հետ ճշգրտվում է մթերման պայմանագիր չունեցող այգետերերի թիվը և մթերման ենթակա խաղողի ծավալը:
Մարզպետի փոխանցմամբ՝ համագործակցված աշխատանքի արդյունքում մարզում մթերում իրականացնող ընկերություններից 3-ը պատրաստակամություն են հայտնել խաղողի հավելյալ խմբաքանակ մթերելու հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
- Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին
- Խաղողի մթերման վարկերի ժամկետը 1 տարուց երկարացվել է մինչև 3 տարի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին