Բելառուսի և Լեհաստանի սահմանին ծանր վիճակում Իրաքի քաղաքացի է հայտնաբերվել
Բելառուսի հետ Լեհաստանի սահմանին հայտնաբերված Իրաքի 19-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Բելառուսի Քննչական կոմիտեն:
«Սեպտեմբերի 21-ի երեկոյան իրավապահ մարմինները հաղորդագրություն ստացան, որ Իրաքի 19-ամյա քաղաքացի է տեղափոխվել առողջապահական հաստատության վերակենդանացման բաժանմունք, ըստ նախնական ախտորոշման՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով»,-հայտնել են ՔԿ-ից:
Բելառուս-Լեհաստան սահմանի սահմանային ուղեկալի աշխատակիցների հայտնաբերված երիտասարդի վիճակը ծանր է` հիպոթերմային և ջրազրկման նշաններով: Ըստ Քննչական կոմիտեի՝ գիտակցության գալով՝ օտարերկրացին ասել է, որ զինվորական համազգեստով զինված անձինք ֆիզիկական ուժի կիրառմամբ իրեն վռնդել են Լեհաստանի տարածքից:
Քննիչները ուսումնասիրել են դեպքի վայրը, հարցաքննել տուժածին և ուղեկալի աշխատակիցներին, որոնք գտել են նրան: Վնասվածքների ծանրությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախատեսվում է նաև` թարգմանչի մասնակցությամբ տուժածի հարցաքննություն:
Բելառուսի քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան