Բրիտանիայի ԱԳ նախարարը Իրանին կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ միջուկային ծրագրի բանակցություններին
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը հանդիպել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիյանի հետ և իրանական կողմին կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել Վիեննայի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) բանակցությունները: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև մի շարք երկկողմ, միջուկային և տարածաշրջանային հարցեր:
Երեքշաբթի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած իր ելույթում ասել էր, որ Թեհրանն օգտակար է համարում միջուկային թեմայով նման բանակցությունները, որոնց արդյունքը կլինի բոլոր ռեպրեսիվ պատժամիջոցների չեղարկումը:
Նա հիշեցրել է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը, և նման զենքերը տեղ չունեն Իրանի պաշտպանական դոկտրինայի և զսպման քաղաքականության մեջ: Ռաիսին հավելել է, որ այս մոտեցումը հիմնված է Իրանի գերագույն առաջնորդի հրապարակած կրոնական ուղերձի վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա