Հանրային լսումներ՝ Գլաձոր համայնքում հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ
Այս պահին Գլաձոր խոշորացված համայնքում հանրային լսումներ են տեղի ունենում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի շուրջ։
Ինչպես հայտնում է «Կանաչ Հայաստան»-ն, արդեն հինգերորդ տարին է ընկերությունը ցանկանում է ՝ ստանալ հանրության դրական եզարակացությունը։
«Մինչ այս, ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության հանրային լսումների ընթացքում բնակիչները դեմ են արտահայտվել։
Նաև նշենք, որ այս տարիների ընթացքում երեք անգամ փոխել է ընկերության անվանումը, այժմ ընկերության ներկայացուցիչները ներկայանում են «Գոլդ Մետալ» ՍՊԸ-ի անունից»,- նշված է հայտարարությունում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան