«Ապրելու երկիր»-ը Դիլիջանի քաղաքապետի կին թեկնածու է առաջադրել
«Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Դիլիջան խոշորացված համայնքից։
Տարածած հաղորդագրության համաձայն, կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը, Դիլիջան խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը, ավագանու անդամների թեկնածուներն ու կուսակցության համակիրները Դիլիջանի նշանավոր, հնգասյուն կոթողի մոտ ուղերձով և կոթողի լուսավորությամբ ազդարարել են քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։
«Ապրելու երկիր» կուսակցության՝ Դիլիջանի համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը, անդրադառնալով միջոցառման խորհրդին, նշել է.
«Քարոզարշավը լուսավորությամբ մեկնարկելը պատահական չէ. լույսը կյանքի, պայծառ ապագայի ու նոր հույսերի խորհրդանիշ է։ Եվ այսօր, հենց այստեղից ու այս կերպ մեկնարկելով քարոզարշավը, մենք հայտարարում ենք, որ հանձնառու ենք խնդիրների բացահայտման, դրանց լուծմանն ուղղված զարգացման արդյունավետ ծրագրերի ու ներդրումների շնորհիվ մեր համայնքը դարձնել ամենաապրելու համայնքը»։
Հիշեցնենք, որ Դիլիջանում ավագանու ընտրություններին մասնակցում է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայրենիք», «Ապրելու երկիր», «Քաղաքացու որոշում», «Հանրապետություն» կուսակցությունները։
Հոկտեմբերի 17-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Ապրելու երկիր» կուսակցությունն այս ընտրություններում կմասնակցի Հայաստանի հինգ համայնքում՝ Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջանի խոշորացված համայնքում և Գյումրիում։ Ընդհանուր բոլոր համայնքների ավագանիների կազմում ընդգրկված են 100-ից ավել թեկնածու։
Հարակից հրապարակումներ`
- Վեց համայնքներում մեկնարկեց քարոզարշավը
- Ովքե՞ր են «Ապրելու երկիր»-ի թեկնածուները
- Վանեցյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի Դիլիջանի ավագանու ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան