Զելենսկին նշել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման պայմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ վերջինս պատրաստ լինի: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությոնը։
Գործակալության աշխատակիցը համապատասխան հարց է տվել Ուկրաինայի նախագահին, երբ նա հեռացել է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանից, որտեղ նախօրեին ելույթ է ունեցել 76-րդ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
«Երբ պատրաստ լինի», - պատասխանել է Զելենսկին:
Այս տարվա ապրիլին ուկրաինայի առաջնորդը Պուտինին առաջարկել էր հանդիպել Ուկրաինական Դոնբասի ցանկացած կետում, որտեղ պատերազմ է ընթանում: Ռուսաստանի առաջնորդն ի պատասխան առաջարկել է բանակցություններ վարել Մոսկվայում։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը հերքել է Զելենսկու օգնականի դեմ մահափորձում ռուսական կողմի խառը լինելու վարկածը
- Ուկրաինան պատժամիջոցներ կկիրառի Դոնբասում և Ղրիմում Դումայի ընտրություններ կազմակերպողների նկատմամբ
- Հնարավո՞ր է Դոնբասի ճգնաժամի ռազմական լուծում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում