Էդգար Ղազարյան. Խայտառակ քաղաքական բովանդակությամբ օրենսդրական փաթեթ, որով վերջնականապես կործանման է տարվում տեղական ինքնակառավարման համակարգը
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, անդրադառնալով երեկ խորհրդարանում համայնքների խոշորացման վերաբերյալ լսումներին, գրում է.
«Նախարարն արհամարհում է վարչապետին
Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առկա ներքին անկազմակերպվածությունն ու թափթփվածությունը հասել է այն աստիճանին, որ նախարարները սկսել են արհամարհել Նիկոլ Փաշինյանին և չկատարել վարչապետի որոշումներն ու հանձնարարությունները։ Մասնավորապես, ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 970-Ա որոշմամբ ՀՀ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, սակայն 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից այդ փաթեթի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներին նախարարը չէր մասնակցում, ինչի հետևանքով օրենսդրական փաթեթը ստիպված էր ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։
Ստացվում է, որ նախարարը մի կողմից արհամարհում է վարչապետին և չի կատարում նրա որոշումները, մյուս կողմից՝ Ազգային ժողովին և չի ներկայանում խորհրդարան կատարելու իր պարտականությունները։ Սա աննախադեպ երևույթ է գործադիր իշխանության համակարգում։
Հավանաբար, Գնել Սանոսյանը մտածում է․ «վարչապետն ով է, որ ես նրա որոշումները կատարեմ, հասարակ մի կապիտուլյանտ։ Ես ինչ պակաս կապիտուլյանտ եմ։ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում իմ աշխատած ժամանակահատվածում ադրբեջանցիներն անարգել մտել են մարզի տարածք, առաջ են եկել ավելի քանի 3 կմ, սպանել են Հայկական բանակի զինծառայողներին, գերին են վերցրել մի քանիսին, գնդակոծել են մարզի մի շարք խաղաղ բնակավայրեր, իրենց հսկողության տակ են վերցրել Սոթքի ոսկու հանքի կեսից ավելին, ինչի համար էլ խրախուսվել եմ ու անմիջապես նշանակվել նախարար»։
Հավանաբար, այս ներքին համոզմունքով էր նախարարն արհամարհում վարչապետին, բայց նաև դրանով օգտվել է հնարավորությունից խուսափել ներկայացնելու այն խայտառակ քաղաքական բովանդակությամբ օրենսդրական փաթեթը, որով վերջնականապես կործանման է տարվում տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում»։
Հարակից հրապարակումներ`
- Ես այս խոշորացման մեջ տեսնում եմ քաղաքական միտումնավոր նպատակ. Գեղամասար համանքի ղեկավար
- Խոշորացման ծրագրի հետևանքով ասորական երկու գյուղեր ոչնչացման եզրին են. Իրինա Գասպարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան