Թուրքիայի նահանգում առգրավվել է 566 կգ հերոին
Հատուկ գործողության ընթացքում Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի ոստիկանությունը ռեկորդային քանակությամբ հերոին Է առգրավել։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյդուն։ Գրում է «ԼԵՆՏԱ»-ն։
Երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ առգրավված խմբաքանակի չափը կազմել է 566 կիլոգրամ: Պահվում էր Յուքսեկովի գավառական շրջանում: Սոյլուն շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին՝ գործողությունը հաջող ավարտելու կապակցությամբ:
Daily Sabah-ը գրել է, որ 2020 թվականին Հաքքարիում թմրանյութերի բիզնեսի դեմ իրավապահ մարմինների մի շարք հարձակումներ են տեղի ունեցել:
2021 թվականի հուլիսին ուկրաինական անվտանգության ուժերը ձերբակալել են երկու թուրքի, որոնք փորձել են մաքսանենգ ճանապարհով հանրապետություն ներմուծել 368 կիլոգրամ հերոինի մեծ խմբաքանակ: Հաղորդվում է, որ խմբաքանակի արժեքը կազմել է 2,7 միլիարդ ռուբլի: Ուկրաինայի դատախազությունը հայտարարել է, որ բռնված թմրավաճառները միջազգային կարտելի անդամներ են, որոնք թմրանյութեր են հասցնում Ասիայից Եվրոպա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան