ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը՝ սեպտեմբերի 25-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
ՀԽՍՀ վաստակավոր և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18։00-20։00-ն, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ն Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում են կառավարական հանձնաժողովից:
Հիշեցնենք, որ Ժենյա Ավետիսյանը մահացել է սեպեմբերի 20-ին:
Ժենյա Ավետիսյանը ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1964 թվականից հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։
Ժենյա Ավետիսյանը նկարահանվել է ավելի քան 20 գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են «Գիքոր» (1982 թ.), «Ճերմակ անուրջներ» (1985 թ.), «Ժայռը» (1973 թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974 թ.) և այլն։
Թատրոնում սիրված դերասանուհու կերտած ակնառու կերպարներից են Նատալյան՝ «Խաթաբալա»-ում, Բիանկան՝ «Օթելլո»-ում, Էփեմիան՝ «Պեպո»-ում, Նադենկան՝ «Կամք»-ում և այլն։
Հայ հանդիսատեսի համար հոգեհարազատ են նաև նրա կերտած դերերը կինոյում․ Վարդուհին՝ «Ճերմակ անուրջներ»-ում, Նատոն՝ «Գիքոր»-ում, Մարգարիտը՝ «Ժայռ»-ում և այլ սիրված ու հիշարժան դերեր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան