Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան Թեհրանում եռակողմ նիստ կանցկացնեն
Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները համաձայնության են եկել Թեհրանում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի եռակողմ նիստի անցկացման շուրջ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ Նյու Յուրքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Ջավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այն խնդրին, որ տարածաշրջանում տեղի են ունենում նոր փոփոխություններ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն առավել քան երբևէ կարևորել է երկու երկրների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում, քննադատելով հակաիրանական պատժամիջոցները՝ Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Հակաիրանական միակողմանի ու անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն»:
Կողմերը նաև պայմանավորվել են, որ երկու երկրների ռազմավարական կոմիտեն կկայանա գագաթնաժողովից առաջ՝ Թուրքիայի արտգործնախարարի այցով և կսահմանվի բարձրագույն կոմիտեի հանդիպման օրակարգը:
Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները նաև համաձայնության են եկել Թեհրանում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի եռակողմ նիստի անցկացման շուրջ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարվել են Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները։ Իրանը Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններ է անցկացնում, իրանական ԶԼՄ-ների փոխանցմամաբ ԻՀՊԿ-ն Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ։ Օրերս իրանցի բարձրաստիճան հոգևորականներից մեկը վերջին ուրբաթօրյա աղոթքում անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քայլերին՝ ասել էր, որ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։ Իրանցի հոգևորականին Բաքվից պատասխանել են ադրբեջանցի պատգամավորի մակարդակով և ասել, որ «Եթե առյուծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կկտրենք պոչը»։
Իրանը մտահոգություն է հայտնում նաև Կապան-Գորիս ճանապարհին ադրբեջանական զինվորականների կողմից իրանական բեռնատարների ճանապարհի խոչընդոտումը, իրանցի բեռնատարների վարորդներից գումարների գանձումը։ Իրանում այժմ բարձրաձայնում են, որ նման իրավիճակի պայմաններում Իրանը պետք է օգտագործի Բիլե Սավար-Նախիջևան առանցքը, որպես միակ ցամաքային ճանապարհ, որը Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքը կապում է Նախիջևանին և ընթացիկ պայմաններին համապատասխան ճանապարհի մաքսատուրքն ավելացնի։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Միսակյան․ԻՀՊԿ-ն Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ
- Իրանագետ. Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը նոր երանգավորում է ստանում
- ՀՀ-ում Իրանի դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասով
- Բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է․ Իրանագետ
- Իրանագետ. Բաքուն հայտարարում է՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան
- Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում․ իրանագետ
- Վարդան Ոսկանյան. Իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է մի քանի բացահայտ ուղերձ
- ՀՀ կառավարությունը վճռականություն չի ցուցաբերում և հանդես է գալիս դիտողի դերում․ իրանական կայքը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին