Լավրովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջին անգամ հանդիպել է Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Էլիզաբեթ Տրասսի հետ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Հանդիպումը տեղի է ունենում Սկիպալեի թունավորելու գործով Մոսկվայի հասցեին Լոնդոնի նոր մեղադրանքների ֆոնին։
Նախարարները նշել են, որ ուրախ են զրույց անցկացնելու հնարավորության համար, այնուհետև հանդիպումը շարունակվել է փակ ռեժիմով:
Տրասսը ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է սեպտեմբերի կեսերին բրիտանական կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումներից հետո: Նա այդ պաշտոնում փոխարինել է Դոմինիկ Ռաաբին, որը քննադատության թիրախ է դարձել աֆղանական ճգնաժամի թեժ շրջանում իր արձակուրդի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում