Լեհաստանի նախագահը շփոթել է Թրամփին և Բայդենին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, խոսելով Սպիտակ տան խնդիրների մասին, շփոթել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անունները: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Onet պորտալը:
Լեհաստանի նախագահը նախօրեին ժամանել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: Օտարերկրյա լրագրողներին տված հարցազրույցում նա խոսել է Վարշավայի և Վաշինգտոնի հարաբերությունների մասին, ինչպես նաև նշել այն դժվարությունները, որոնց բախվում են իրենց ամերիկացի գործընկերները:
«Ներկայումս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմաթիվ խնդիրներ ունի, օրինակ ՝ իրավիճակը Աֆղանստանում, որով նա պետք է զբաղվի», - ասել է Դուդան:
Այսպիսով, նա փորձել է բացատրել ԱՄՆ -ի և Լեհաստանի միջև հարաբերությունների փոքր սառնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները