Կոչուբաև. Տարօրինակ է քաղաքացուց պահանջել կատարել մի գործողություն, որը չունի երաշխավորված արդյունք
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի այն հայտարարությանը, թե պատվաստումը չի բացառում կորոնավիրուսով վարակումը, գրել է.
«Առնավազն տարօրինակ է քաղաքացուց պահանջել կատարել մի գործողություն, որը չունի երաշխավորված արդյունք:
Այս պահանջը հակասում է աշխատանքային օրենսդրությանը, խախտում աշխատողի սահմանադրական և ընթացիկ օրենսդրական իրավունքները:
Ես հանդիսանում եմ 6 աշխատակիցների գործատու և արգելում եմ նրանց ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին, չեմ պարտադրելու ներկայացնեն ՊՇՌ թեստ, իսկ իրվական ներգործության ենթարկվելու պարագայում պաշտպանելու եմ նրանց իրավունքները դատարանում՝ իմ հաշվին:
Եթե պետությունը մտահոգ է հասարակության առողջությունով, պետք է անձամբ՝ պետբյուջեի հաշվին իրականացնի թեստավորումը կամ պատվաստումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները