Էրդողանը նման հայտարարություններով փորձում է սիրաշահել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին․ Նոտիս Մարիաս
Եվրախորհրդարանի նախկին հույն պատգամավոր Նոտիս Մարիասը, ոն այժմ ղեկավարում է «Հունաստան. այլ ճանապարհ» կուսակցությունը, հայտնել է, որ Ղրիմի վերաբերյալ վերջին հայտարարություններով Թուրքիայի նախագահը հասել է լկտիության գագաթնակետին, գրում է ermenihaber-ը։
Ըստ նրա՝ Էրդողանը նման հայտարարություններով փորձում է սիրաշահել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, իսկ Մոսկվայում այդ ամենը չեն հասկանում: Ըստ նրա՝ Էրդողանը կողմ է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ «Սառը պատերազմ» վարի, քանի որ այդ ամենը բխում է Անկարայի շահերից:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում մի քանի օր առաջ ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին: Ավելի վաղ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի ճանաչում Ղրիմում անցկացված խորհրդարանական ընտրությունները:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են իրավիճակը Կովկասում 44-օրյա պատերազմից հետո
- Էրդողանը ՄԱԿ-ում խոսել է Արցախից
- Ղրիմի պատասխանը Էրդողանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին