Ուկրաինայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Ուկրաինայի Տերնոպոլի մարզում, մարդիկ ցնցումներ են զգացել գրեթե 100 կիլոմետր շառավղով, վերջին անգամ նման ուժի երևույթն այստեղ արձանագրվել է 2002 թվականին, հաղորդել է հատուկ վերահսկողության գլխավոր կենտրոնի մամուլի ծառայությունը Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Երկրաշարժի աղբյուրը գտնվում է Տերնոպոլի մարզի տարածքում՝ Չերտկով քաղաքի շրջանում, 6 կմ խորության վրա։ Ըստ երկրաշարժի դասակարգման՝ այն չափավո է. զգացվում է իրերից, որոնք կախված են, որոնք տատանվում են, նկարները տեղից տեղաշարժվում են», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ ամենից շատ երկրաշարժը զգացվել է Չերտկով քաղաքում, սակայն ցնցումները զգացվել են նաև էպիկենտրոնից 65-80 կմ հեռավորության վրա:
Հաղորդագրության համաձայն՝ Տերնոպոլի մարզում նման ուժ գրանցվել է նաև ավելի վաղ, մասնավորապես, դրանցից վերջինը ՝ 2002 թվականի հունվարի 3 - ին, 4,3 մագնիտուդով ՝ 6 կիլոմետր խորության վրա:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մարզային վարչության մամուլի ծառայության տվյալներով ՝ երկրաշարժից հետո բացասական հետևանքներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան