Պեսկովը չգիտի, թե արդյոք Լավրովն ու Շոյգուն կգնան Պետդումա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չգիտի, թե արդյոք արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որոնք վերջին ընտրություններում գլխավորել են «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական ցուցակը, աշխատանքի կանցնեն Դումայում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կրեմլի խոսնակը լրագրողներին խորհուրդ է տվել այդ հարցով դիմել քաղաքական գործիչներին:
«Չգիտեմ, պետք է նրանց հարցնել»,- ասել է Պեսկովը:
Նախագահի մամուլի քարտուղարը, սեպտեմբերի 20-ին պատասխանելով նույնաբովանդակ հարցին, նշել էր, որ Լավրովն ու Շոյգուն իրենք կտեղեկացնեն, թե ինչպես են տնօրինելու իրենց պատգամավորական մանդատները և այն կլինի նրանց անձնական որոշումը: Պեսկովն այնուհետև հավելել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ մշտական գործնական շփման մեջ է: