
Ռադան Էրդողանին մեղադրել է Ուկրաինայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Վոլոշինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Ուկրաինայի նկատմամբ: Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին:
Խորհրդարանականը թուրք առաջնորդին մեղադրել է իր շահերի համար այլ պետությանն օգտագործելու մեջ:
Վոլոշինը հիշեցրել է, որ Էրդողանը չի մասնակցել օգոստոսի 23-ին Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովին:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը պետք է 100 %-ով միանար հանդիպմանը:
Պատգամավորը նաև նշել է, որ Էրդողանը ծրագրում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նա Ուկրաինայի իշխանություններին հեգնանքով կոչ է արել շարունակել թուրքական Bayraktar-ների գնումներ կատարել: