Սոֆյա Հովսեփյան. Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու։ Հիմնականում այն ուսուցիչները , որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ և չեն պատվաստվելու։
Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել։ Դպրոց կա միանգամից 5֊10 ուսուցիչ դիմում կգրի։
Գործատուին եք տուգանելո՞ւ: Է տուգանե՛ք , փակե՛ք բոլոր աշխատող կառույցները և երկիրը հասցրեք վերջնական կործանման։
Մենակ պատկերացնել, թե մի դպրոցից 5 ուսուցիչ կրճատվի այն պարագայում, որ այսօր մանկավարժների դեֆիցիտ է , արդեն աղետալի է։
Սա հակապատվաստումային քարոզ չի , այլ սպասվելիք վտանգի տեղեկացման գրառում։ Հետո չասեք՝ չգիտեինք»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոմելլա Աբովյան. Եթե չձեռնարկենք միջոցառումներ, ապա առաջիկա յոթ օրերին կունենանք կորոնավիրուսի մոտ 5 930 նոր դեպք
- Ժորա Սարգսյան. Գործատուն չի կարող ազատել աշխատակցին, եթե նա չի պատվաստվել կամ թեստավորվել
- Արա Զոհրաբյան. Չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով
- Արա Զոհրաբյան. Բժշակական փորձերն առանց մարդու համաձայնության իրականացնելը Սահմանադրությամբ արգելվում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան