Վիվա-ՄՏՍ. Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի
Գողթանիկում, երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու՝ երբեմնի իրականությունը մասամբ փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ավարտել են բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների տեղակայման առաջին փուլի աշխատանքները: Դրանք իրականացվել են ոչ ստանդարտ ձևաչափով՝ համավարակի և պատերազմի հետևանքների հաղթահարման ժամանակահատվածում: Չնայած այդ ամենին, գործընկերներին հաջողվել է համակարգել գործընթացն ու հասնել արդյունքի:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ նախորդ տարի տեղադրվել է 45 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 1.7 կմ երկարությամբ ճանապարհահատված: Էկոգյուղերի ցանց¦ ծրագրի շնորհիվ, գյուղում արդեն իսկ կկիրառվեն ոչ միայն բնության պահպանությանը նպաստող՝ բնահեն լուծումներ, այլև՝ հնարավոր կլինի կրճատել համայնքային ծախսերը, իսկ տնտեսված միջոցներն ուղղորդել այլ ծրագրերի իրականացմանը:
Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, Գողթանիկ բնակավայրի վարչական ղեկավար Համբարձում Սամվելյանը և այլք:
«Առհասարակ, երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագրերը շատ կարևոր են: Դրանք ինչ-որ առումով զարգացման երաշխիք են գյուղերում ապրող մեր հայրենակիցների համար: Իսկ երբ կա այդ վստահությունը՝ մարդիկ մտածում են ոչ թե իրենց բաժին հացն օտար ափերում ստեղծելու, այլև հայրենի երկրում ապրելու մասին: Մենք ուզում ենք, որպեսզի հեռավոր համայնքներում ապրող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ իրենք մենակ չեն իրենց խնդիրների հետ: Մայրաքաղաքն իր բնույթով ավելի լսելի է: Մարզերը ևս պետք է ուշադրության կենտրոնում լինեն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընթացիկ տարում նախատեսվում է շարունակել ծրագրի երկրորդ փուլն ու տարեվերջին ունենալ գրեթե ամբողջությամբ լուսավորված գյուղ: Աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է, նախատեսվում է տեղադրել ևս 47 LED լուսարձակ և լուսավորել 1․8 կմ երկարությամբ ճանապարհահատված: Եղեգիս գետի հովտում գտնվող Գողթանիկի բնակիչները, ովքեր երբեմն բախվում են մարդ-վայրի բնություն կոնֆլիկտին, արդեն հասցրել են զգալ արտաքին լուսավորության համակարգի ընձեռած առավելությանը:
Երկրի տարբեր համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները համոզված են, որ երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագիրը կնպաստի նաև գյուղական կյանքի ակտիվացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար
- «BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար
- Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում
- Վիվա-ՄՏՍ. Կարճաղբյուրում էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել
- Վիվա-ՄՏՍ. Եղեգիսի գիշերներն այսուհետ լուսավոր կլինեն
- Վիվա-ՄՏՍ. Լուծվել է 16 տարվա վաղեմության խնդիր. կիսակառույցը դարձել է հիշողություն
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի