Փաստորեն կառավարությունը, ՊՆ-ը, ԳՇ-ը, ԱԱԾ-ն տնայնագործներ դուրս եկան. Վիտալի Մանգասարյան
Փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարում էր, որ Հայաստանում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են վերլուծել զարգացումները, և իրավիճակից բխող քայլեր իրականացնել։
Իսկ երբ փորձագետները, քաղաքական եւ ռազմական գործիչները պատերազմից ամիսներ առաջ բղավում էին, որ ստեղծված իրավիճակում պատերազմը անխուսափելի է, և պետք է քայլեր իրականացնել և պատրաստ լինել այդ հարվածը ընդունելուն, Փաշինյանը այդ մարդկանց խորհուրդ էր տալիս, որ հանգիստ նստեն տեղները, և այդ մարդկանց անվանում էր տնայնագործ գեոպոլիտիկներ։
Սակայն ինչպես պարզվեց պատերազմից հետո, տնայնագործ գեոպոլիտիկները հենց իշխանությունն էր, իսկ Փաշինյանը տարբեր առիթներով արդեն իսկ սկսեց խոստովանել, որ մինչև պատերազմի սկսելու վերջին օրը, այդ նույն ինստիտուտները զեկուցում էին, որ պատերազմի հավանականությունը մեծ չէ։
Փաստորեն կառավարությունը, ՊՆ ը, ԳՇ ը, ԱԱԾ- ն տնայնագործներ դուրս եկան»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան