Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոսը
Ֆրանցիսկոս պապի կողմից սեպտեմբերի 22-23-ին Հռոմում գումարվել է Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսաց ժողով, Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը` ստանալով Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյան անունը: vaticannews.va-ի հաղորդմամբ, լուրը հայտնում են Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակից:
Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը վախճանվել էր 2021 թ. մայիսի 25-ին և պատրիարքական աթոռը թափուր էր մնացել
Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011-ի հունիսի 24-ին Հռոմի Բենեդիկտոս ԺԶ Սրբազան քահանայապետի հատուկ պապական կոնդակով արժանացել է եպիսկոպոսական կարգի, որպես նորանշանակ Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Կապադովկյան Կեսարիո Հայոց և Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց:
Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 16-ին Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Սուրբ Եղիա Աթոռանիստ եկեղեցում:
2011 թվականի օգոստոսի 7-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Հայր Ռաֆայել Արքեպս. Մինասյանի գահակալության արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում