«Ժողովուրդ». Ովքեր ցանկանում են անձնագիր ստանալ կամ փոխել, Անձնագրային բաժիններում մեծ խնդիրների առաջ են կանգնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում մտադիր են անձնագիրը փոխել կամ նորը ստանալ, խնդրի առաջ են կանգնում։ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ մարզերի բնակիչներից այս խնդրի շուրջ հեռախոսազանգեր է ստանում։
Նրանց պատմելով՝ իրենք մոտենում են Անձնագրային և վիզաների վարչության տարածքային բաժանմունքներ անձնագիրը փոխելու կամ նորն ունենալու ակնկալիքով, սակայն ստանում են բացասական պատասխան։ Երեկ մեզ զանգահարած քաղաքացին պատմեց, որ ինքն այս հարցով մոտեցել է Անձնագրային և վիզաների վարչության Էջմիածնի տարածքային բաժանմունք, որտեղից պատասխանել են, որ առայժմ անձնագրի տպագրության համար նախատեսված թուղթը դեռ չկա, և պետք է սպասել, ապա նշել են, որ վերջին մի քանի օրը ոչ աշխատանքային են եղել, և նորություն չունեն, թե երբ կարող են անձնագիր տրամադրել։ Անձնագրային բաժանմունքից հորդորել են դիմել Անձնագրային և վիզաների վարչություն՝ «Օվիր»։
Նման խնդիր է առաջացել նաև Մալաթիայի անձնագրայինում, և քաղաքացիները կրկին փաստի առջև են կանգնել: «Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին այս հարցով դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ հիմա նման խնդիր չկա, դա օրեր առաջ էր, և այժմ քաղաքացիները կարող են դիմել և ստանալ։ Մարզերի բնակիչներն հակառակն են պնդում, և այս խնդիրը ոչ միայն Արմավիրի, այլև մյուս մարզերում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան