«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի պարադոքսալ հայտարարությունը մեկնաբանում է Հովիկ Աղազարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Փաշինյանի ելույթի ուղերձը՝ «Հաղթելու համար պարտադիր չէ պատերազմում հաղթել», նման չէ՞ պատերազմի առաջին օրերին նրա հնչեցրած «եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարի» մտքին, և արդյոք հանրությանը սրանով չի՞ պատրաստում հերթական ցավոտ զիջումներին. երեկ մեր հարցին ի պատասխան, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ընկալումն է ներկայացրել հնչած տողերի կապակցությամբ.
«Դու կարող ես հաղթող դիրք ունենաս, եթե տնտեսության, գիտության մեջ և այլ բնագավառներում ունենաս այնպիսի ձեռքբերումներ, որոնք լինեն որոշիչ աշխարհագրական տարածաշրջանային հարաբերությունների ընթացքում: Գերմանիան 39 թվականից համաշխարհային պատերազմի մեջ էր և ի՞նչ արդյունք ունեցավ այդ առումով: Այո` ոչ մի, իսկ այսօր ունի հեգեմոն դեր»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան