«Հրապարակ». Առուշ Առուշանյանը դիմել է գորիսեցիներին. Նա կառաջադրվի և ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Առուշ Առուշանյան» դաշինքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմել է գորիսեցիներին. «…Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թեև այս պահին անազատության մեջ եմ, սակայն վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է, վերականգնվելու է նաև թասիբով ու սկզբունքային իմ հայրենակիցների աջակցությամբ:
Ընտրություններին առաջադրվում եմ իմ և թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով… Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող, չնայած ստեղծված բոլոր խոչընդոտներին և իմ հանդեպ ծավալվող անարդարություններին… Իմ փոխարեն այսօր թող խոսեն այն բոլոր աշխատանքներն ու իրականացված նախագծերը, որոնք կյանքի են կոչվել այս 4 տարիների ընթացքում...»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: