Վեց համայնքներում մեկնարկեց քարոզարշավը
Հայաստանի վեց համայնքներում՝ Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում այսօր մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։
Այս համայնքներում հոկտեմբերի 17-ին նախատեսված են համամասնական ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում կկազմավորվի ավագանին ու կընտրվի համայնքապետ։
Հիշեցնենք, որ Գյումրիում պայքարում են տասը քաղաքական ուժեր, Գորիսում՝ չորս ուժեր, Դիլիջանում՝ հինգ քաղաքական ուժ, Մեղրիում՝ չորս քաղաքական ուժ, Տաթևում՝ երեք, Տեղում՝ երկու։
Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, ավարտվել է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն իրականացվել է սեպտեմբերի 12-17-ը։
Նախընտրական քարոզչությունը կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Առուշ Առուշանյանը դիմել է գորիսեցիներին. Նա կառաջադրվի և ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Առուշ Առուշանյան» դաշինքով
- Սա հանրային շահ չէ, այլ տոտալ դիկտատուրա է՝ մեկ անձի իշխանությունը հաստատելու նպատակով. Աշոտ Սիմոնյան
- ԿԸՀ-ն Գորիսում մերժել է Կոմկուսի գրանցումը
- Տեղում համայնքապետի պաշտոնի համար միմյանց դեմ կպայքարեն ՔՊ-ն ու «Ապրելու երկիր»-ը
- Վանեցյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի Դիլիջանի ավագանու ընտրություններին
- Գորիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ
- Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 10 քաղաքական ուժ
- ՀՀԿ-ն ՏԻՄ ընտություններին Գյումրիում կառաջադրի Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը
- Էմին Երիցյան. Անտագոնիստական ու ագրեսիվ քաղաքական հարաբերությունները կարող են տեղափոխվել ՏԻՄ ընտրական դաշտ
- ՏԻՄ ընտրություններ. Առաջադրումներ դեռ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան