Ադրբեջանը գանգատ է ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարանում
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գանգատ է ներկայացրել Հայաստանի դեմ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով (CERD), որով սեպտեմբերի 16-ին Հայաստանն էր գանգատ ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։
Ադրբեջանն իր դիմումում գրել է, «Հայաստանը մասնակցել է և շարունակում է մասնակցել ադրբեջանցիների դեմ խտրական վերաբերմունքի մի շարք գործողությունների` իրենց «ազգային կամ էթնիկ» ծագման հիմքով»: Ադրբեջանը գրել է, որ «ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի միջոցներով, Հայաստանը շարունակում է իր էթնիկ զտումների քաղաքականությունը», և որ այն «հրահրում է ատելություն և էթնիկ բռնություն ընդդեմ ադրբեջանցիների՝ ներգրավվելով ատելության խոսքի մեջ և տարածելով ռասիստական քարոզչություն, այդ թվում` կառավարման ամենաբարձր մակարդակներով»:
Անդրադառնալով 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ՝ Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ սկսած պատերազմին, իսկ այն, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը, հայտարարել է Ալիևը ս․թ․ օգոստոսի 14-ի հարցազրույցում, ասելով, որ «հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը 2020թ․ սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», Ադրբեջանի կողմից գանգատ ներկայացնողը գրել է, թե «Հայաստանը հերթական անգամ թիրախավորեց ադրբեջանցիներին դաժան վերաբերմունքով՝ էթնիկ ատելության դրդապատճառներով»։
Ադրբեջանը ի թիվս այլնի, հավելում է, որ «[կողմերի] փորձերը՝ բանակցել Ադրբեջանի պահանջների կարգավորման շուրջ վերջին տասը ամիսների ընթացքում փակուղի են մտել», ու Դատարանից պահանջում է, որ «Հայաստանը հաշվետու լինի իր խախտումների համար CERD-ի ներքո և հատուցի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին