
Ադրբեջանը նոր հայտեր է ներկայացրել Ռուսաստանից զենք գնելու համար
Ադրբեջանն արդեն դիմումներ է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք լավ աշխատանք ենք կատարում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության միջոցով: Բնականաբար, այժմ մենք դիտարկում ենք նոր զարգացումներ, տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորություններ, մենք արդեն ներկայացրել ենք որոշ հայտեր, ուստի այս ուղղությամբ համագործակցությունը Ռուսաստանի հետ նույնպես կզարգանա», - ասել է Ալիևը՝ «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում։
Նա վստահություն է հայտնել, որ ապագայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունը «կշարունակի աճել»: