ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը
Ազգային ժողովն արտահերթ նիստում 59 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Հիշեցնենք, որ նախագծով Հայաստանի 441 համայնք առաջարկվում է միավորել 37 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ։
Քվեարկությանը մասնակցեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, քանի որ քննարկումից առաջ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ այն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին, այն համարում են հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Խոշորացման գործընթացում ՍԴ որոշումը ցինիկաբար խախտվում է
- Համայնքների բաժանումն իրականացրել են ըստ իրենց թեկնածուների. Իշխան Սաղաթելյան
- Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
- Գնացքը վաղը կգա ԱԺ. Գնել Սանոսյանը՝ համայնքների խոշորացման նախագծի վերաբերյալ
- Ես այս խոշորացման մեջ տեսնում եմ քաղաքական միտումնավոր նպատակ. Գեղամասար համանքի ղեկավար
- Խոշորացման ծրագրի հետևանքով ասորական երկու գյուղեր ոչնչացման եզրին են. Իրինա Գասպարյան
- Ինչո՞ւ է համայնքների խոշորացման նախագիծը ԱԺ բերվել ՏԻՄ ընտրություններից 2 ամիս առաջ. Բաբկեն Հարությունյան
- ԱԺ-ում մեկնարկել են համայնքների խոշորացման նոր օրենսդրական նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները
- Խոշորացման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանում կլինի 77 համայնք և Երևանը. Գնել Սանոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան